Բաժին. Բիզնես

Ռոստելեկոմ. պարգևատրվել է ֆիթնես հավելված մշակած «Triple-E» թիմը

Նոյեմբերի 10-ից 11-ը Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) նորաբաց գրասենյակում անցկացվեց «Smarter Armenia’ 16» հեքեթոնը, որի շրջանակներում «Ռոստելեկոմի» կողմից սահմանված մրցանակին արժանացավ` Ֆիթնես հավելված մշակած «Triple-E» թիմը։ Հավելվածը հնարավորություն է տալիս ընտրելու համապատասխան տեսաձայնագրություններ՝ ելնելով մարմնի կառուցվածքից, սեռից, քաշից և այլ առանձնահատկություններից։ Հետագայում նախատասվում է հավելվածը ներառել «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության Հավելվածներ բաժնում։

Հեքեթոն երկօրյա մրցույթը հնարավորություն ընձեռեց երիտասարդ հայ սկսնակների ու ծրագրավորողների ոչ միայն մշակելու լուծումներ առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներում, այլ նաև ծանոթանալու IBM Bluemix ամպային լուծումներին և IBM Watson-ին, ստեղծելու նոր ինովացիոն լուծումներ կամ բարելավելու իրենց կողմից արդեն իսկ մշակված լուծումները IBM տեխնոլոգիաների միջոցով:

Հաղթողները մրցանակ ստացան հետևյալ 5 անվանակարգերում՝

– «Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Triple-E» թիմը՝ արժանանալով 1000 ԱՄԴ մրցանակ Ռոստելեկոմի կողմից:

– «Լավագույն լուծում ֆինանսական ոլորտում»՝ անվանակարգի հաղթողն էր «Finely» թիմը: «Finely»-ին Արդշինբանկի կողմից ստացավ 1000 ԱՄԴ մրցանակ:

– «Լավագույն լուծում առողջապահության ոլորտում» անվանակարգի համար Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ինգո Արմենիա ապահովագրականը 1000 ԱՄԴ մրցանակ հանձնեցին «Yamaka» թիմին: 

– Հատուկ մրցանակ IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար անվանակարգում ISTC -ի կողմից 500 ԱՄԴ մրցանակ ստացավ «ArmSol» թիմը:

– IBM Watson-ի և BlueMix-ի լավագույն կիրառման համար hատուկ մրցանակի արժանացավ 2 թիմ՝ Worst ever team-ը և ArmSol-ը: Վերջիններիս հնարավորություն ընձեռնվեց միանալ IBM Global Entrepreneur ծրագրին և  ստանալ 120,000 ԱՄԴ կրեդիտ` ամպային ծառայությունից օգտվելու համար։ 

«Smarter Armenia ’16»-ին մասնակցում էին 13 սկսնակ թիմեր, որոնք մշակել էին ֆիտնես chatbot-երից սկսած մինչև աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված լուծումներ: Հեքեթոնի հաղթողները որոշվեցին ժյուրիի գնահատման արդյունքում, որի կազմում էին ներկայացուցիչներ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» (Ռոստելեկոմ Արմենիա), Արդշինբանկ, Ինգո Արմենիա ապահովագրական, IBM և Գրանատուս Վենչուրսի ընկերություններից։

«Smarter Armenia ’16» հեքեթոնն առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում՝ ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Միջոցառման գործընկերներն էին «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը («Ռոստելեկոմ» Հայաստան), Արդշինբանկը և Ինգո Արմենիա ապահովագրականը:

ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: ISTC-ի նպատակներն են զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձևավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման միջոցով: Տեղակայված լինելով Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում՝ կենտրոնը զբաղեցնում է շուրջ 1000 քառակուսի մետր տարածք` հագեցած գերժամանակակից տեխնիկայով, ամբողջովին համալրված IBM տեխնոլոգիական լուծումներով: Կենտրոնն առաջարկում է նորարարական միջավայր սկսնակ թիմերին ու ընկերություններին՝ տրամադրելով նրանց աշխատանքային տարածք և ենթակառուցվածքներ, տեխնիկական և գործարար խորհրդատվության, ինչպես նաև նոր կապեր հաստատելու հնարավորություն:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share