Բաժին. Բիզնես

ԵԿԳ. ARARAT «Նաիրի» կոնյակը արժանացել է բարձրագույն միջազգային մրցանակի

Երևանի կոնյակի գործարանի ARARAT «Նաիրի» կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի «Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացած մրցույթում»

Մոսկվայում կայացած XX «Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացած մրցույթում» Երևանի կոնյակի գործարանի ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձրագույն մրցանակի՝ Գրան Պրիի և ոսկե մեդալի: Մրցույթին, որն անց էր կացվում «Խաղողի և գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 299 անուն գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ՝ ներկայացված աշխարհի 16 երկրներից՝ այդ թվում նաև Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից:

Մրցանակները շուտով կցուցադրվեն ԱՐԱՐԱՏ Թանգարանում:

ARARAT «Նաիրի» կոնյակը արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից ի վեր: Այն արժանացել է մի քանի տասնյակ ոսկե մեդալների:

20 տարվա հնացման ARARAT «Նաիրի» կոնյակն ունի ազնվագույն, բարդ և բազմաշերտ փունջ, որտեղ կատարելապես հավասարակշռված են մայրընկույզի սուր երանգներ, մեղրի քաղցրությունն ու թեթև նրբահամ տաքդեղի հատիկը: 

Հնացում՝ 20 տարի: Թնդությունը ՝ 40%:

ARARAT լեգենդար հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիռարմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ARARAT կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:

Share