Բաժին. Բիզնես

Ժողովուրդ. Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունը սնանկ է ճանաչվել

«Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ Երևանի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով քանի որ 1.2 մլն դրամ պարտք է քաղաքապետարանին հողի հարկի գծով:

Նշենք, որ դիզվառելիքի և բենզինի վաճառքով զբաղվող այս ընկերությունը 2014 թվականից չի գործում: Իսկ աշխատակիցներն ընկերության սնանկ ճանաչվելու մասին տեղեկությունը իմացան «Ժողովուրդ» օրաթերթից: Հիշեցնենք, որ 2014-ին Բաղդասարովի երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ևս սնանկացավ և մոտ երկու տարի է՝ ընկերության աճուրդի հանված գույքը չի վաճառվում, որ պարտքերը մարվեն», – գրում է թերթը։

Share