Բաժին. Բիզնես

10 մլրդ եվրո՝ Mercedes-Benz էլեկտրական մեքենաների արտադրության համար

Գերմանիայի Daimler AG ավտոմոբիլաշիական կոնցեռնը 10 միլիարդ եվրոյի ներդրումներ  կկատարի Էլեկտրաշարժիչներով աշխատող ավտոմեքենաների մշակման բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deutsche Welle-ին:

Մինչեւ 2025 թվականի վերջը պլանավորվում Է մշակել Էլեկտրամոբիլների 10 մոդելներ, հայտարարել Է ավտոկոնցեռնի վարչության նախագահ Թոմաս Վեբերը Stuttgarter Zeitung եւ Stuttgarter Nachrichten թերթերում հրապարակված հարցազրույցում:

Այս տարվա սեպտեմբերին Փարիզի ավտոսալոնում Daimler-ը ներկայացրել Է Generation EQ բացառապես Էլեկտրական շարժիչով նոր ավտոմոբիլը: Կոնցեռնի պլաններով՝ 2025 թվականին Էլեկտրամոբիլների բաժինը Daimler-ի վաճառքների ընդհանուր  ծավալում կկազմի 15-ից մինչեւ 25 տոկոս: Վեբերը հայտնել Է, որ ստեղծվելիք տասն Էլեկտրամոբիլներից երեքը կլինեն Smart դասի:

Daimler-ը մտադիր Է մշակել մարտկոցներ, որոնք նրա Էլեկտրամոբիլներին թույլ կտան առանց լրալիցքավորման հաղթահարել 600-ից մինչեւ 700 կիլոմետր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share