Բաժին. Բիզնես

ՎիվաՍել-ՄՏՍ. iPhone 7 iPhone 7 Plus սմարթֆոն՝ 1 դրամով

«iPhone 7» կամ «iPhone 7 Plus»՝ 1 դրամով «STARTPHONE» սակագնային պլանի նոր տարբերակներից մեկին բաժանորդագրվելու դեպքում

Բաժանորդագրվելով «STARTPHONE 29 500» կամ «STARTPHONE 32 500» սակագնային պլանին 24 ամսով «iPhone 7»-ը կամ «iPhone 7 Plus»-ը կարելի է ստանալ 1 դրամով:

Բաժանորդագրության ժամկետ` 24 ամիս:

STARTPHONE 29 500 – ամսավճար՝ 29 500 դրամ։ Արժեք – iPhone 7 (128 ԳԲ)՝ 1 դրամ, iPhone 7 Plus (32 ԳԲ)՝ 1 դրամ։

STARTPHONE 32 500 – ամսավճար՝ 32 500 դրամ։ Արժեք – iPhone 7 Plus(128 ԳԲ)՝ 1 դրամ։

Փաթեթներով տրամադրվող ծառայություններ

Ներցանցային խոսելաժամանակ՝ 10,000 րոպե

Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր՝ 200 րոպե

Ինտերնետ՝ 15ԳԲ

Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share