Բաժին. Բիզնես

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. մարզերում մեկնարկում է բիզնես դասընթացների ծրագիր

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարզերում սկսում է իրականացնել ՓՄՁ ներկայացուցիչների համար կազմակերպվող անվճար բիզնես դասընթացների ծրագիր:

Բանկի կողմից իրականացվող հերթական բիզնես դասընթացները կանցկացվեն Լոռու մարզի ՓՄՁ ներկայացուցիչների համար ս.թ. դեկտեմբերի 14-ին և 15-ին Վանաձորում՝ ներառելով Դրամական հոսքերի կառավարում և Ֆինանսական որոշումների կայացում թեմաները:

Բանկի կողմից իրականացվող այս բիզնես դասընթացներին կարող են մասնակցել Լոռու մարզի բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները, որոնք ցանկություն ունեն բարելավելու իրենց բիզնեսի կառավարման հմտությունները՝ անկախ այն բանից, Բանկի հաճախորդ են, թե ոչ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կարևորում է գործընկերային հարաբերությունների ստեղծումը և զարգացումն իր հաճախորդների հետ և նպատակ ունի շարունակաբար ընդլայնելու իր ներկայությունը բիզնես ուսուցման ոլորտում՝ օգնելով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ էլ ավելի լավ կառավարելու իրենց բիզնեսը: 

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ 010 318888  (81-85, 81-49) հեռախոսահամարով:

Share