Բաժին. Բիզնես

«Բաց Դռների Օրեր»՝ Երևանի Կոնյակի Գործարանում

Դեկտեմբերի 24-ին և 25-ին Երևանի կոնյակի գործարանում անցկացվում Է «Բաց դռների օրեր» միջոցառումը, որի ընթացքում ցանկացողներն անվճար կարող են այցելել գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան և ծանոթանալ հայկական կոնյակագործության պատմությանը:

Այս տարի “Բաց դռների օրեր” միջոցառման շրջանակներում այցելության ավանդական ծրագրի հետ մեկտեղ հյուրերը հնարավորություն կունենան մասնակցել բացառիկ շրջայցերին, որոնք կվարեն անվանի դերասաններ, երաժիշտներ և բլոգերներ:

ԱՐԱՐԱՏ թանգարանն իր ուրույն տեղը զբաղեցնելով Հայաստանյան թանգարանների և պատկերասրահների շարքում, տարեց տարի արձանագրում է այցելուների թվի աճ: Այդուհանդերձ, ամեն տարի ամանորի նախօրեին կազմակերպվում է “Բաց դռների օրեր” միջոցառումը՝ առաջարկելով անվճար և առավել ընդգրկուն շրջայցեր: Այսպես, անցյալ տարի Էրեբունի թանգարան-արգելոցի հետ համատեղ անցկացվեց ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվեցին ուրարտական դարաշրջանի բացառիկ նմուշներ:

Էքսկուրսավարի դերում հայտնի մարդկանց ներգրավումը նպատակ ունի առաջացնել լրացուցիչ հետաքրքրություն թանգարանների նկատմամբ առհասարակ և հետաքրքրաշարժ՝ arttainment կերպով ներկայացնել կոնյակագործության հարուստ պատմությունը:

Նման գաղափարի հիմք է հանդիսացել ԱՐԱՐԱՏ-ի հարուստ պատմությունն ու նրա ներկայությունը շատերիս կյանքի հիշարժան պահերին, որոնց վերապատումը երբեմն ներկայացնում է գեղարվեստական մեծ հետաքրքրություն:

Նշենք, որ Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի գործընկերը Հայաստանում:

Share