Բաժին. Բիզնես

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 30/12/16

Դեկտեմբերի 26-30-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 117,030,075 դոլար 482.4 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 147,563,430 ԱՄՆ դոլար 484.09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 14,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 484.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 8,087,675 եվրո 502,76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 17,458,925 եվրո 508.24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,934,863,312 ՌԴ ռուբլի 7,84 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 455,401,133 ՌԴ ռուբլի 8.03 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Դեկտեմբերի  19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 116.9 մլն ԱՄՆ դոլար:

Share