Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ․ մինչև 2017թ․ վերջ Հայաստանի ամենաընդարձակ 4G ցանցը կընդգրկի 22 քաղաք

Ձեռքբերումների վրա կանգ առնելը բնորոշ չէ ՎիվաՍել-ՄՏՍ-ին: Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր` Հայաստանում առաջին և ամենաընդարձակ 4G ծածկույթը, որը գործարկվել էր 6 տարի առաջ՝ դեռևս 2010-ին՝ մեր երկիրը դասելով այն ժամանակ 4G ցանցը ներդրած մեկ տասնյակի հասնող, տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար 4G ցանցի ներդրումն երբեք չի եղել ինքնանպատակ: Ընկերության չի սահմանափակվել բացառապես երևանցիներին 4G ծառայությունները հասանելի դարձնելով: Կարճ ժամանակահատվածում, ինտենսիվ աշխատանքների իրականացման և հսկայածավալ ներդրումների շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է 4G ծառայությունները հասանելի դարձնել նաև Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ ու երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, ապա՝ Ծաղկաձորում, Վաղարշապատում, Դիլիջանում, Ջերմուկում և Արմավիրում՝ ապահովելով 4G ծառայություններով բնակելի տարածքների 46.6% ծածկույթ:

4G ցանցի ընդլայնման երրորդ փուլում, աշխատանքներն են իրականացվել նոր քաղաքներ՝ Աբովյանը, Աշտարակը, Եղվարդը, Արթիկը, Արտաշատը, Բերդը, Կապանը, Մեղրին, Ագարակը, Եղեգնաձորը, Վայքը, Ստեփանավանը, Սպիտակը, [ինֆոգրաֆիկա] ներառելու ուղղությամբ, ինչը թույլ կտա մինչև տարեվերջ 4G ծառայությունները հասանելի դարձնել բնակչության 52,5 %-ին:

«Վեց տարի առաջ, առաջին անգամ Հայաստանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրեց 4G/LTE ցանց: Գերարագ այս ցանցը հասանելի էր աշխարհի ընդամենը մոտ տասը երկրում: Ցանցի աստիճանական զարգացման արդյունքում, մինչև այս տարվա ավարտը 4G ծառայությունները հասանելի կդառնան Հայաստանի արդեն 22 քաղաքում, ինչը մեր ռազմավարության մաս է կազմում: Աշխարհով մեկ 4G ցանցերի զարգացումն և տարատեսակ ծառայությունների տրամադրումը տնտեսական ակտիվության խթանման ու աճի կարևոր գործոն են հանդիսանում», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

4G տեխնոլոգիան մարզային քաղաքներին հասանելի դարձելը հետապնդում է ոչ միայն գործարար ակտիվության կենտրոններին մոտ լինելու նպատակ, այլև հստակ ռազմավարություն է՝ ուղղված մայրաքաղաքի ու մարզերի միջև տեխնոլոգիական անջրպետի վերացմանը: Այսօրվա դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը՝ ներառյալ երկրով մեկ շարժական կապի բազային կայանների քանակը և ըստ այդմ՝ ամենաընդարձակ 2G, 3G և 4G ցանցերը: Ընդ որում, 3G սերնդի համեմատությամբ՝ 4G ցանցը թույլ է տալիս ապահովել մոտ 10 անգամ ավելի բարձր արագություն:

3G և 4G կայանների շարունակական ավելացումը հետապնդում է ռազմավարական երկու նպատակ. ընդլայնել բարձր արագություններ ապահովող ինտերնետ հասանելիության ծառայությունների աշխարհագրական ծածկույթը, և զուգահեռաբար, հզորացնել ցանցի թողունակությունը՝ բավարարելով համացանցի օգտագործման ծավալների անընդհատ աճող պահանջարկը:

Ookla International ընկերության կողմից հոկտեմբերին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ճանաչվել էր Հայաստանում բջջային ամենաարագագործ ցանցի օպերատորը: Ընկերության ցանցի անգերազանցելի ցուցանիշն արձանագրվել է Ookla Speedtestnet հավելավածով՝ 2016 թ-ի ընթացքում իրականացված փորձարկումների արդյունքում: Տվյալները ստացվել են երկրի տարածքից բջջային ցանցի արագության ավելի քան 90 հազար թեստային փորձարկումների արդյունքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share