Բաժին. Բիզնես

Forbes. Թրամփի հաղթանակից հետո ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 29 մլրդ դոլարով

Ռուս միլիարդատերերի միագումար կարողությունը 29 մլրդ դոլարով ավելացել Է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս գնահատումները ներկայացրել Է Forbes ամերիկյան հանդեսը:

Հրատարակությունն առաջին տեղը հատկացրել Է «Նովատեկ» գազի ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնին, որի կարողությունը ԱՄՆ-ում կայացած ընտրություններից հետո ավելացել Է 1,9 մլրդ դոլարով՝ հասնելով 18,2 մլրդ դոլարի: Անցյալ տարվա մարտին Forbes-ը Միխելսոնի կարողությունը գնահատում Էր 14,4 մլրդ դոլար:

Հրատարակությունը նաեւ առանձնացնում Է գործարար Գենադի Տիմչենկոյին («Նովատեկ»): 2016 թվականի նոյեմբերից «Նովատեկ»-ի բաժնետոմսերի գնանշումները բարձրացել են 16 տոկոսով, այդպիսով՝ այդ ընկերությունում ձեռնարկատիրոջ 23 տոկոս կազմող բաժնեմասի արժեքն ավելացել Է 1,8 մլրդ դոլարով։

Հանդեսը նաեւ նշել Է «Սիբուր»-ի համասեփականատեր Կիրիլ Շամալովին, բայց կոնկրետ թվեր չի ներկայացրել:

Հրատարակության տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ռուսաստանցի միլիարդատերերի եկամուտներն ավելի բարձր են եղել, քան աշխարհի ցանկացած այլ երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի  ամենահարուստ քաղաքացիների եկամուտները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Share