Բաժին. Բիզնես

Ակնոցների արտադրության առաջատարների միաձուլման արդյունքում կստեղծվի 46 մլրդ դոլար կապիտալիզացիայով ընկերություն

Ակնոցների արտադրության ոլորտի աշխարհի խոշորագույն Լյուքսոտիկա ընկերությունը միաձուլման մասին համաձայնության է եկել իր խոշորագույն մրցակից ֆրանսիական Էսիլորի հետ։

Լյուքսոտիկաին են պատկանում աշխարհի ամենահայտի բրենդներից մի քանիսը՝ Ray-Ban, Oakley: Լյուքսոտիկասյին է պատկանում նաև նորաձության մի շարք խոշորագույն բրենդների համար ակնոցներ արտադրելու իրավունքները՝ D&G, Versace:

Ընկերությունների միաձուլումը կբերի 46 մլրդ դոլար կապիտալիզացիոյով խոշորագույն կորպարացիայի առաջացման։

Գործարքը նաև կօգնի կարգավորել Լյուքսոտիկայի հիմնադիր, 81-ամյա Լեոնարդո Դել Վեքիոյի իրավահաջորդության հետ կապված հարցերը։ Լեոնարդո Դել Վեքիոն Լյուքսոտիկան հիմնադրել է դեռևս 1961թ.-ին։ Դել Վերքիոն եղել է ծնողազուրկ երեխա և կարողացել է դառնալ Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Հաջողակ բրենդների, մի շարք կլանումների և ձեռբերումների արդյունքում 2007թ.-ին Լյուքոտիկան դարձել է ակնոցների արտադրության աշխարհի խոշորագույն ընկերությունը։

Share