Բաժին. Բիզնես

Beeline. այսօր հայտնի կդառնան Eurasia Mobile Challenge-ի տարածաշրջանային հաղթողները՝ Անդրեյ Պյատախինը հավատում է հայկական թիմերի հաջողությանը

Երեւանում մեկնարկած «Make your mark» ծրագրի նախաձեռնություններից մեկը համարվող Eurasia Mobile Challenge եզրափակիչում հաղթող թիմերը Եվրասիան կներկայացնեն Բարսելոնայում կայանալիք բջջային կապի համաշխարհային կոնգրեսում: Լրագրողների հետ ճեպազրույցում ՎիմպելԿոմի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխայիլ Գերչուկը նշեց, որ երիտասարդ ձեռներեցների համար մրցույթին մասնակցելը կարևոր է երկու առումով՝ ցույց տալ իրենց գաղափարները, ինչպես նաեւ հնարավորություն ունենալ շփվելու հաջողակ ձեռներեցների, մասնագետների հետ: «Ներկայացված գաղափարները շատ տարբեր են՝ ուղղված բիզնեսին, խաղարկային, տեղեկատվական: Անցած տարի հաղթեց Ղրղզստանի թիմը, որը ներկայացրել էր էլեկտրոնային առևտրի գաղափարը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ , ասաց նա:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքով` Beeline-ի ռազմավարությունն է աջակցել այն ծրագրերին, որոնք օգնում են մարդկանց կյանքն ապագայում ավելի լավ դարձնելուն: «Ես երկրպագում եմ Հայաստանի թիմին եւ հավատում եմ, որ թիմը հաղթելու է: «Մրցույթի շրջանակում Հայաստան եկած բանախոսները, ովքեր ներկայացնում են աշխարհում տեղի ունեցող նորարարությունները, մեծապես նպաստելու են հայ երիտասարդ ձեռներեցներին նոր պրոդուկտ ստեղծելիս»,-ասաց Պյատախինը՝ չբացառելով, որ հայկական թիմերի կողմից ներկայացված սթարթ-ափերից որևէ մեկը կարող է հետաքրքրել իրենց ընկերությանը:

Երեւան ժամանած 8 երկրներից 24 հաղթող թիմերը պետք է ներկայացնեն իրենց թվային գաղափարները ` 11 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին, ովքեր համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային եւ տարածաշրջանային թվային ոլորտի ձռներեցներ, գլոբալ ներդրողներ են:

Share