Բաժին. Բիզնես

Forbes. Սամվել Կարապետյանը Ռուսաստանի անշարժ գույքի շուկայի «արքաների» վարկանիշում 3-րդն է

Անշարժ գույքի շուկան կայուն է, եթե ունի ուժեղ խաղացողներ: Ռուսաստանի անշարժ գույքի շուկայի կայունությունը գնահատելու նպատակով Forbes պարբերականի ռուսական տարբերակը կազմել և հրապարակել է Ռուսաստանում կոմերցիոն անշարժ գույքի շուկայի խոշոր խաղացողների իր ամենամյա վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են այն գործարարները, ովքեր հաջողությամբ վարձակալության են տալիս գույքը:

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը և վերջինիս պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբն այս տարի ևս հայտնվել են վարկանիշի առաջին եռյակում:

Ռուսաստանի անշարժ գույքի արքաների վարկանիշի առաջին եռյակը ներկայացնում ենք ստորև.

1 Զարախ Իլիև, Գոդ Նիսանով

Ընկերությունը՝ «Կիևսկայա պլոշադ» («Киевская площадь»)

2016թ. տարեկան եկամուտը՝ $1270 մլն

Հիմնական օբյեկտները՝ «Ֆուդ Սիթի» («Фуд Сити»), «Եվրապեյսկի» («Европейский») առևտրային կենտրոն

2 Ինգվար Կամպրոդ

Ընկերությունը՝ «ԻԿԵԱ Մոս» («ИКЕА Мос»)

Հիմնական օբյեկտները՝  «Մեգա Բելայա Դաչա» («Мега Белая Дача»), «Մեգա Խիմկի» («Мега Химки»)

2016թ. տարեկան եկամուտը՝ $800 մլն

 

3 Սամվել Կարապետյան

Ընկերությունը՝ «Տաշիր» («Ташир»)

2016թ. տարեկան եկամուտը՝ $670 մլն

Հիմնական օբյեկտները՝ «Ռիո» («РИО») առևտրի և զվարճանքի կենտրոն, Novotel Moscow City

Հարկ է նշել, որ Ռուսաստանի անշարժ գույքի արքաների վարկանիշում  Սամվել Կարապետյանն ընդգրկվում է վարկանիշի առաջին իսկ հրապարակումից ի վեր: 2011 թվականին հայազգի գործարարի եկամուտը կազմել էր $565 մլն, 2012-ին` $720 մլն, 2013-ին` $960 մլն, 2014-ին` $1,08 մլրդ, 2015-ին` $610 մլն:

Share