Բաժին. Բիզնես

G 650 Landaulet՝ Mercedes-Maybach-ի առաջին արտաճանապարհային մոդելը

Mercedes-Benz-ը շքեղ մեքենաների Mercedes-Maybach բրենդի ներքո առաջին անգամ արտաճանապարհային մոդել է թողարկել։ Մոդելի հիմքում ընկած է G դասի ամենագնացը, որի առջևի մասը փակ է, իսկ հետին մասը բաց կամ էլ փակվում է շարժական ծածկոցով։ Մոդելն անվանվել է G 650 Landaulet։ Լանդոլեի ստեղծման ժամանակ կիրառվել է AMG G 63 6×6 և G 500 4×4² թողարկման փորձը։

G 650 Landaulet-ի շարժիչը 6 լիտր ծավալով V12 է, այն զարգացնում է 630 ձիաուժ։ Վառելիքի ծախսը 100 կմ-ի համար 17 լիտր է։

Մեքենան պաշտոնապես կներկայացվի այս տարվա մարտին՝ Ժնևի ավտոսալոնում։ Նախնական տեղեկությունների համաձայն մեքենան կարժենա 450,000 եվրո։

 

Share