Բաժին. Բիզնես

Պաշտոնապես. Mcdonald's-ը Հայաստանում ռեստորան բացելու մտադրություն չունի

«ՄաքԴոնալդս» ընկերությունը Հայաստանում  ռեստորանային ցանց բացելու ծրագիր առայժմ չունի: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նախարարության ներդրումային վարչությունն այս մասին պաշտոնական նամակ էր ուղարկել «ՄաքԴոնալդս»-ին, որն էլ հայտնել է, որ առաջիկայում Հայաստանում իր առևտրային ցանցը բացելու մտադրություն չունի:

«Պաշտոնական նամակը ստացվել է, որում մասնավորապես ասված է, որ ներկայում իրենք Հայաստանում ՄաքԴոնալդս ռեստորանային ցանց բացելու և զարգացնելու հետ կապված որևէ ծրագիր չունեն»,-ասաց Օհանյանը:

«Կոմերսանտ» պարբերականը տեղեկացրել էր, որ վրացի գործարար, «Կոկա-Կոլա Բոթլ. Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան ստացել է Հայաստանում առաջին «ՄաքԴոնալդս» արագ սննդի կետը բացելու լիցենզիան: Այս մասին պարբերականին տեղեկացրել էր հենց գործարարը:

Share