Բաժին. Բիզնես

Beeline. իջեցվել է Beeline Smart 8 սմարթֆոնի արժեքը և բարելավվել վաճառքի պայմանները

Beeline-ը հայտարարում է հատուկ «Սմարթ 600» սակագնային փաթեթով Beeline Smart 8 Dual սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին:

Այժմ, ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում Beeline Smart 8 Dual սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 23900 դրամ արժողությամբ: Հեռախոսը վաճառվում է «Սմարթ 600» հատուկ սակագնային փաթեթի հետ միասին, որի շրջանակում բաժանորդին 6 ամսվա ընթացքում  ամսեկան տրամադրվում է 600 րոպե Beeline բջջային ցանցի ներսում և 600 ՄԲ ինտերնետ։

«Beeline սմարթֆոնները Հայաստանում մեծ ճանաչում են վայելում և մեր վերջին տեսականին բացառություն չկազմեց: Դեկտեմբերին Beeline-ը սմարթֆոնների վաճառքով զբաղեցրեց 2-րդ տեղը Հայաստանում` տրամադրելով հազարավոր բաժանորդների մատչելի հեռախոսներ, որոնք կարող են բավարարել օգտագործողների մեծ  մասի պահանջարկը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, ունի  4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն և աշխատում է 2G և 3G ցանցերում։

Նշենք, որ համաձայն GFK-ի հաշվետվության 2016թ-ի դեկտեմբերին Beeline զբաղեցրել է երկրորդ տեղը Հայաստանում վաճառված սմարթֆոնների քանակով:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Share