Բաժին. Բիզնես

Կարեն Կարապետյանը կֆինանսավորի ԵՊՀ ուսանողների առաջարկած 3 լավագույն Start-up ծրագիր

ՀՀ կառավարությունը պատրաստ է ԵՊՀ ուսանողների շրջանում անցկացվելիք մրցույթի արդյունքներով լավագույն երեք Start-up ծրագրերը ֆինանսավորել: Այդ մասին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այսօր մեր թիմի անդամներով որոշել ենք մի նախաձեռնություն իրականացնել՝  Start-up-երի համար:  Անցկացնելու ենք մրցույթ և ԵՊՀ-ի ուսանողների այն բիզնես ծրագրերը, որոնք առաջին երեք տեղերում կհայտնվեն, պատրաստ ենք ֆինանսավորել՝ մեկ: Երկրորդ, մենք անհրաժեշտություն ունենք ձեր՝ մեր կողքին լինելու կամ մենք ձեր կողքին լինելու, կամայական ձևով: Թիմը համալրելու խնդիր ունենք: Այստեղ նստած են իմ թիմակիցները, դուք կարող եք իրենց հետ կապ ունենալ, կամավորական կամայական նախաձեռնություն մեր կողմից շատ ընդունելի կլինի և կամայական գաղափար, որը դուք տեսնում եք մեր երկրի զարգացման վերաբերյալ՝ մենք պատրաստ ենք քննարկել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում է», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց վարչապետը:

Share