Բաժին. Բիզնես

Վահան Մարտիրոսյանը Բարսելոնայում հանդիպել է «HUAWEI»-ի ղեկավար կազմի հետ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնա կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հուավեյ թեքնոլոջիս» (Huawei technologies) ընկերության ղեկավարման խորհրդի գործադիր տնօրեն Վիլիամ Հուի և «Հուավեյ թեքնոլոջիս» (Ռուսաստան) ընկերության փոխնախագահ Ցաո Չուի հետ: 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության միջև փետրվարի 13-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերը քննարկել են «Խելացի քաղաք» պիլոտային  ծրագրի իրականացման վերաբերյալ մանրամասներ:

Ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են նախագծի շուրջ իրենց լուծումները և ֆունկցիոնալ հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Նախարարին են ներկայացվել Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության ուղղությունները, ընթացիկ ծրագրերը:

Share