Բաժին. Բիզնես

Կայացել է Range Rover Velar նոր մոդելի շնորհանդեսը

Jaguar Land Rover ընկերությունը Լոնդոնի Դիզայնի թանգարանում անցկացրել Է Range Rover ընտանիքի նոր մոդելի՝ Velar-ի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միջին չափերի լյուքս արտաճանապարհային ավտոմոբիլը կզբաղեցնի Range Rover Evoque-ի եւ Range Rover Sport-ի միջեւ առկա ազատ հատվածը: Ալյումինե թափքով ավտոմոբիլը հանդերձված Է լրիվ շարժաբերով՝ Intelligent Driveline Dynamics համակարգով: Ավտոմեքենան համալրվում Է Touch Pro Duo նոր մուլտիմեդիական համակարգով՝ բարձր լուծաչափի երկու 10-դյույմանոց սենսորային Էկրաններով:

Առաջարկվում Է շարժիչների վեց տարբերակ. 2 լիտր ծավալով եւ 180 ձիաուժ հզորությամբ դիզելային Ingenium-ից մինչեւ 3-լիտրանոց բենզինային V6-ը՝ 380 ձիաուժ հզորությամբ: Ավտոմոբիլը կարող Է քարշակել մինչեւ 2,5 տոննա քաշով կցանք:

Range Rover Velar ավտոմոբիլը մշակվել Է Մեծ Բրիտանիայում եւ կթողարկվի ընկերության՝ Սոլիհալի գործարանում:

Share