Բաժին. Բիզնես

Այսուհետ Gmail-ով կարելի է ստանալ մինչև 50MB ծավալով նամակներ

Հայտնի է, որ Google կորպորացիային պատկանող Gmail էլեկտրոնային փոստի համակարգի միջոցով կարելի է ուղարկել կամ ստանալ մինչև 25MB ծավալով նամակներ։

Google կորպորացիան այսօր հայտարարել է, որ այսուհետ կարելի է ստանալ մինչև 50mb ծավալով նամակներ։ Միևնույն ժամանակ ուղարկվող նամակների համար 25MB շեմը մնացել է նույնը։ Նշենք, որ եթե Gmail-ի միջոցով ուղարկվող նամակին կցված է 25MB-ից ավել ծավալով ֆայլեր, ապա համակարգն առաջարկում է դրանք ուղարկել Google Drive համակարգի միջոցով, որը հնարավորություն է տալիս ուղարկել մինչև 5TB ծավալով ֆայլեր։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Կրկնակի ֆորսաժ հատուկ առաջարկը։ Այն բաժանորդները, որոնք կմիանան Ռինտերնետ սակագնային փաթեթներից որևէ մեկին 1 տարով, կստանան WiFi ծառայության ակտիվացում և Ինտերնետի ԿՐԿՆԱՊԱՏԻԿ արագություն 1 տարի շարունակ։

Share