Բաժին. Բիզնես

Shadowmatic խաղի Android տարբերակն արդեն հասանելի է Google Play-ում

Triada Studio ընկերության կողմից թողարկված Shadowmatic գլուխկոտրուկը վերջապես հասանելի է նաև Android սարքավորումների համար։

Հիշեցնենք, որ Shadowmatic խաղը Apple-ի App Store հարթակում հասանելի էր 2015թ.-ի ամռանից։ App Store-ից խաղը ձեռք բերելու համար պետք է վճարել $2.99:

Apple-ի կողմից Shadowmatic-ը ճանաչվել է «լավագույն նոր խաղ»։ Shadowmatic-ը նաև արժանացել է Apple-ի լավագույն դիզայն մրցանակին և ներառվել App Store Best of 2015 լավագույն հավելվածների ցուցակում։

Գլուխկոտրուկի Android սարքերի համար նախատեսված տարբերակը Google Play հարթակում հասանելի է անվճար, սակայն ոչ բոլոր մակարդակները, խաղի ամբողջական տարբերակի համար պետք է վճարել 3 ԱՄՆ դոլար։ Խաղը ներբեռնելու համար սեղմեք այստեղ։

Խաղը չափազանց հետաքրքիր է: Խաղի ընթացքում պետք է օդում կախված մարմինները տեղակայել այնպես, որ տվյալ մարմինների պատին նետված շողքերը դառնան ինչ-որ պատկերներ: Shadowmatic խաղն ունի 100-ից ավել մակարդակ՝ 12 ինքնատիպ միջավայրերով: Խաղը հասանելի է 13 լեզուներով։ Խաղն օգնում է զարգացնել երևակայությունն ու ժամանակի հետ կատարելագործել շարժումների կոորդինացիան ու ռեակցիայի արագությունը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share