Բաժին. Բիզնես

Viber-ը ինքնավերացվող գրագրության գործառույթ է գործարկում

Viber հաղորդակցական հարթակը հայտարարել է նոր գործառույթի գործարկման մասին, որն անվանվել է secret chats / գաղտնի գրագրություն։ Այն հնարավորություն է տալիս նախապես նշել ժամանակահատված, որից հետո ընտրված տեքստային գրագրությունը կջնջվի։

Secret chats-ն ընդլայնում է Viber-ի գաղտնի հաղորդակցման հնարավորությունները։ Գործառույթը մոտ օրերս հասանելի կլինի Viber-ի iOS և Android հավելվածների համար։

Ինքնավերացումից բացի գաղտնի գրագրության գործառույթը սահմանափակում է նաև էկրանի պատկերը պահպանելու իրավունքը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Կրկնակի ֆորսաժ հատուկ առաջարկը։ Այն բաժանորդները, որոնք կմիանան Ռինտերնետ սակագնային փաթեթներից որևէ մեկին 1 տարով, կստանան WiFi ծառայության ակտիվացում և Ինտերնետի ԿՐԿՆԱՊԱՏԻԿ արագություն 1 տարի շարունակ։

Share