Բաժին. Բիզնես

Google-ը և Levi's-ը «խելացի» բաճկոն են թողարկել

Google կորպորացիան և ջինսե հագուստի արտադրության համաշխարհային առաջատար Levi’s ընկերությունը թողարկել են խելացի բաճկոն, որը թույլ է տալիս շարժումների միջոցով կառավարել սմարթֆոնը։

Օգտատիրոջ շարժումներն այլ անձանց համար հնարավոր է տարօրինակ թվան, սակայն դա միայն մեծացնում է հետաքրքրությունը բաճկոնի հնարավորությունների նկատմամբ։

Հայտարարվել է, որ խելացի բաճկոնը հասանելի կլինի այս տարվա աշնանից։ Հավանաբար այն կարժենա 350 ԱՄՆ դոլար։ Հատկանշական է, որ բաճկոնը հնարավոր է լվանալ և արդուկել։

Բաճկոնի հնարավորությունները ցուցադրված են կից տեսանյութում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Կրկնակի ֆորսաժ հատուկ առաջարկը։ Այն բաժանորդները, որոնք կմիանան Ռինտերնետ սակագնային փաթեթներից որևէ մեկին 1 տարով, կստանան WiFi ծառայության ակտիվացում և Ինտերնետի ԿՐԿՆԱՊԱՏԻԿ արագություն 1 տարի շարունակ։

Share