Բաժին. Բիզնես

Apple-ը նոր iPhone և iPad է ներկայացրել

Ամերիկյան Apple կորպորացիան այսօր կայացած միջոցառման ընթացքում մի շարք նոր սարքեր է ներկայացրել։ Առաջինը ներկայացվել են կարմիր գույնի iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները, որոնց հայտնվելը բարեգործական բնույթ է կրում։ Կամիր սմարթֆոնները թողարկվել են կորպորացիայի ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում։

Սմարթֆոնների պաշտոնական անվանումներ են՝ iPhone 7 և iPhone 7 Plus RED Special Edition։ Նոր մարթֆոնները հասանելի կլինեն մարտի 24-ից։ Սմարթֆոնի 128GB հիշողությամբ մոդելը հասանելի կլինի 749$ գնով, ինչը 100$-ով ավելի թանկ է այլ գույնի iPhone 7-երից։ Կամիր սմարթֆոնների վաճառքից ստացված գումարի որոշ մասը կհատկացվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամին։

Կամիր կամ բարեգործական սմարթֆոններից բացի ներկայացվել է նաև iPhone SE մոդելի թարմացված տարբերակը։ Կատարված միակ փոփոխությունը սմարթֆոնի տարբեր տեսակների ներքին հիշողության ծավալների կրկնապատկումն է։ Ներկայացվել են 32 և 128GB ծավալներով սմարթֆոնները։ Չնայած հիշողության ծավալների մեծացմանը սմարթֆոնների վաճառքի գները չեն փոխվել՝ սկսած 399$-ից։

Apple-ը նաև ներկայացրել է 9.7″ էկրանով iPad-ի նոր տարբերակը, որն անվանվել է Apple-ի ամենահասանելի պլանշետ։ iPad-ի էկրանի կետային խտությունը 2048х1536 px է, պրոցեսորը՝ A9: Պլանշետն ունի երկու տեսախցիկ՝ 12mp և 8mp: Նոր iPad-ը կփոխարինի iPad Air 2-ին: 32 GB հիշողությամբ iPad-ի արժեքը առանց բջջային մոդուլի 329$ է, իսկ LTE տարբերակով պլանշետը կարժենա 459$:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Կրկնակի ֆորսաժ հատուկ առաջարկը։ Այն բաժանորդները, որոնք կմիանան Ռինտերնետ սակագնային փաթեթներից որևէ մեկին 1 տարով, կստանան WiFi ծառայության ակտիվացում և Ինտերնետի ԿՐԿՆԱՊԱՏԻԿ արագություն 1 տարի շարունակ։

Share