Բաժին. Բիզնես

Լեգենդար ARARAT կոնյակի հերթական ոսկե մեդալը

Մարտի 22-ին տեղի ունեցավ The World-Spirits Award-ի՝ ամենահեղինակավոր մասնագիտական մրցանակներից մեկի եզրափակիչ փուլ անցածների պարգևատրման արարողությունը: ARARAT լեգենդար հայկական կոնյակը ոսկե մեդալներ ստացավ: Հատուկ ճանաչման արժանացավ ARARAT «Անի»-ն: 

The World-Spirits Award-ը պրեմիում դասի ալկոհոլի աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկն է: Արդեն տասը տարուց ավել ամենամյա մրցույթին մասնակցում են հարյուրավոր բրենդեր աշխարհի ավելի քան 30 երկրից, բայց միայն ամենաարժանավորներն են ստանում The World-Spirits Award մեդալներ:

Իր պատմության ընթացքում մրցույթն արժանացել է գինիների և թունդ ոգելից խմիչքների առավել պահանջկոտ սիրահարների հատուկ ուշադրությանը, ինչպես նաև դարձել միջազգային և  ձեռք բերել յուրահատուկ ավանդույթներ: Այս տարի The World-Spirits Award-ը անցկացվեց Գերմանիայում: Երևանի Կոնյակի Գործարանի ARARAT լեգենդար հայկական կոնյակը պարգևատրվեց մի քանի ոսկե մեդալով, ընդ որում՝ հատուկ ուշադրության արժանացավ նրբահամ ԱՐԱՐԱՏ «Անի»-ն:

2017-ը առհասարակ հատուկ տարի է ARARAT «Անի»-ի համար. 1977-ին ստեղծված բացառիկ կուպաժն այսօր նշում է իր 40-ամյա հոբելյանը:

Վեցամյա ARARAT «Անի»-ն բացում է հնեցված ԱՐԱՐԱՏ կոնյակների տեսակավոր ընտրանին: Փառահեղ Կոնստանդնուպոլսի, Բաղդադի և Կահիրեի արժանի մրցակից ճանաչված Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի անունով կոչված այս կոնյակն առանձնանում է վառ բնավորությամբ, որ արտահայտված է արևոտ ցիտրուսների բույրի և չորացրած թզի ու քաղցր նշի երանգներով խիտ, պարուրող համի մեջ:

ARARAT «Անի»-ի հյութեղ և թարմ խառնուրդը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են անկեղծ հույզերն ու կյանքը լցնում վառ տպավորություններով: Դրա կոմպոզիցիան բացահայտում է կոնյակի նոր երանգներ և ընդգծում  պահի ամբողջականությունը, պահ, որ չես ուզում մոռանալ, ինչը  «Անի»-ն դարձնում է ռոմանտիկ ժամադրությունների և հին ընկերների հետ ջերմ հանդիպումների իդեալական ուղեկից:

Այս տարի ARARAT «Անի»-ն շարունակում է միջազգային մրցույթներում լեգենդար հայկական կոնյակի հաղթանակների և բարձր պարգևների հաճելի ավանդույթը: Մասնավորապես անցյալ տարի Սան Ֆրանցիսկոյում անցած գինիների և ոգելից խմիչքների SFIWSC ամենամյա մրցույթին ARARAT «Ախթամար»-ը արժանացավ ոսկե մեդալի:

Նոր պարգևները կներկայացվեն ARARAT թանգարանում՝ լայն մրցանակային ժառանգության հետ մեկտեղ. ներկայումս այստեղ պահպանվում են արդեն 140-ից ավելի ոսկե և արծաթյա մեդալներ:

Share