Բաժին. Բիզնես

Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Samsung Galaxy S8 և S8 Plus սմարթֆոնները

Հարավկորեական Samsung կորոպորացիան պաշտոնապես ներկայացրել է առաջատար սմարթֆոնների Galaxy S շարքի հերթական մոդելները՝ Galaxy S8 և S8 Plus։

Ինչպես և սպասվում էր, երկու սմարթֆոնն էլ ունեն կոր էկրաններ, իսկ մատնահետքերի սկաներով մենյուի կոճակը տեղափոխվել է սմարթֆոնի հետին երես։ Սմարթֆոնների առանձնահատկություններից մեկն էլ Bixby ձայնային օգնականն է, որը հնարավորություն է տալիս ձայնային կառավարմամբ իրականացնել մի շարք գործառույթներ։

Սմարթֆոնների էկրանների չափերը հետևյալն են՝ Galaxy S8՝ 5.8″ և Galaxy S8 Plus` 6.2″: Էկրաններն օժտված են Quad HD+  (2960 х 1440 px) կետային խտությամբ։ Սմարթֆոնները զինված են Qualcomm Snapdragon 835 պրոցեսորով, ունեն 4ԳԲ օպերատիվ և նվազագույնը 64ԳԲ ներքին հիշողություն։ Սմարթֆոնները նաև հնարավորություն են տալիս տեղադրելու մինչև 256ԳԲ ծավալով հիշողության քարտեր։

Մարտկոցների հզորությունները հետևյալն են՝ Galaxy S8՝ 3000 mAh և Galaxy S8 Plus` 3500 mAh: Սմարթֆոններն օժտված են արագ և անլար լիցքավորման գործառույթներով։

Սմարթֆոնների պաշտպանվածության մակարդակը  IP68 է։ Սմարթֆոնը հնարավորություն ունի աշխատելու 4G LTE Cat. 16, Wi-Fi (802.11 a/b/g/n/ac), Bluetooth 5.0, GPS և ԳԼՈՆԱՍ, NFC և ANT+ ցանցերում և համակարգերով։

Սմարթֆոնների քաշերը և չափերը հետևյալն են՝ 148,9 x 68,1 x 8,0 մմ և 159,5 x 73,4 x 8,1 մմ,  քաշեր՝ 155 և 173 գրամ։

Սմարթֆոնների վաճառքները կմեկնարկեն 2017թ. ապրիլի 21-ից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share