Բաժին. Բիզնես

Նոկիան պատրաստվում է թողարկել Nokia 9 առաջատար սմարթֆոնը

Nokia բրենդի «վերակենդանացման» գործընթացը շարունակվում է։ Nokia 3,5 և 6 մոդելների թողարկումից հետո ընկերությունը պատրաստվում է Nokia 9 առաջատար սմարթֆոնի մեկնարկին։ Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն Nokia 9 սմարթֆոնը հանրության կներկայացվի այս տարվա ամռան սկզբին։

Սմարթֆոնը կունենա 5.5″ չափի QHD OLED էկրան՝ 1440 х 2560 կետային խտությամբ։ Nokia 9 զինված կլինի 8 միջուկանի Qualcomm Snapdragon 835 պրոցեսորով։ Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը կլինի 6 ԳԲ, իսկ ներքին հիշողությունը՝ 64 կամ 128 ԳԲ։ Nokia 9-ը կաշխատի Android 7.1.2 օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնը կունեն երկու սիմ քարտ տեղադրելու հնարավորություն, մատնահետքերի սկաներ, 22 ՄՊ հզորությամբ և Carl Zeiss օպտիկայով հիմնական և 12 ՄՊ հզորությամբ դիմային տեսախցիկներ։ Nokia 9-ի մարտկոցի հզորությունը կլինի 3800 mAh՝ Quick Charge 4.0 արագ լիցքավորման համակարգով։ Սմարթֆոնը նաև զինված կլնի 3D ծավալային հնչողության OZO Audio համակարգով։ Nokia 9-ը պաշտպանված կլինի ջրից և փոշուց՝ IP68 ստանդարտ։ Սմարթֆոնի գնի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

Share