Բաժին. Բիզնես

Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը «թռչող մեքենա» է թողարկել

Google կորպորացիայի համահիմնադիր Լարի Փեյջի ստարտափներից մեկը հայտարարել է «թռչող մեքենայի» ստեղծման մասին։ Սարքի ստեղծման գործընթացն իրականացվում էր գաղտնի պայմաններում։

Թոչող սարքն անվանվել է Kitty Hawk Flyer։ Սարքի աշխատանքը ցուցադրված է կից տեսանյութում։ «Թռչող մեքենան» վաճառքի կհանվի 2017թ.-ի վերջին։ Սարքի գնի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։ Թռչող մեքենան աշխատում է 8 էլեկտրական շարժիչով, սարքի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է, կշիռ՝ 102 կգ։

Լարի Փեյջը New York Times-ին հայտարարել է, որ միշտ երազել է նման սարքի ստեղծման մասին, որը թույլ կտա առանց լրացուցիչ ունակությունների թռիչքներ կատարել։

Թռչող մեքենայի առաջին տարբերակը թռչում է միայն ջրի վրայով։ Սարքը վարել կարելի է սովորել մի քանի րոպեում։ Սարքը վարելու համար ԱՄՆ համապատասխան մարմինների թույլտվություն չի պահանջվում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է դոմենային անվանման գրանցում ծառայությունը .AM և .ՀԱՅ տիրույթներում, այդ թվում նաև ոչ հրապարակային տարբերակով։ Ի դեպ, Ռոստելեկոմի Հոսթինգ ծառայության բաժանորդները (բացառությամբ Բրոնզ փաթեթի) կարող են բաժանորդագրվել դոմենային անվանման գրանցում .am կամ .հայ տիրույթում ծառայություններին՝ վճարելով ընդամենը 7500 դրամ տարեկան վճար գործող 10000 դրամի փոխարեն։

Share