Բաժին. Բիզնես

Ucom. թողարկվել է MediaRoom մոբայլ հավելվածը՝ 55 հեռուստաալիք անվճար դիտելու հնարավորությամբ

Այս գարնանը Ucom ընկերությունը հանդես է գալիս ամենասպասված առաջարկով: Ucom Ունիվերսալ սակագնային պլանների բոլոր այն բաժանորդներն, ովքեր կակտիվացնեն MediaRoom հավելվածը մինչև հունիսի 30-ը, կկարողանան չորս ամիս շարունակ բոլորովին անվճար դիտել սպասված ֆուտբոլային հանդիպումները, հաղորդումները և սերիալներն անգամ տանից դուրս: Եվ ամենակարևորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո օգտագործված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի:

Հարկավոր է պարզապես բեռնել հավելվածը, կարճ հաղորդագրությամբ ուղարկել «TV» բառը 145 կարճ համարին, ստանալ ակտիվացման կոդ, մուտքագրել այն հավելվածի համապատասխան դաշտում և վերջ:

«Դեռևս անցյալ տարվա ընթացքում մեկնարկելով MediaRoom շարժական հեռուստատեսության հավելվածը մենք գիտակցում էինք դինամիկ կյանքով ապրող մեր բաժանորդների բոլոր պահանջները: Եվ ընդամենը մի քանի ամիս անց կարող ենք վստահությամբ փաստել, որ շարժական հեռուստատեսությունն ավելի մատչելի ու ավելի հասանելի, քան հիմա, դեռ չի եղել», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Առաջարկի շրջանակներում Ունիվերսալ սակագնային պլանների բաժանորդներին հասանելի կլինեն 55 բազմաժանր հեռուստաալիքներ՝ 2 օրվա Catch Up-ի հնարավորությամբ:

Share