Բաժին. Բիզնես

Instagram-ի օգտատերի թիվն անցել է 700 միլիոնից

Աշխարհի խոշորագույն ֆոտո-սոցիալական ցանցի հրապարակած հաղորդագրության համաձայն ցանցի օգտատերերի թիվն անցել է 700 մլն-ից։ Աճի տեմպերը հասկանալու համար նշենք, որ Instagram-ը 500 մլն օգտատեր սահմանագիծը հատել էր 2016թ. հունսին։ 2015թ.-ի սեպտեմբերի դրությամբ ցանցն ուներ 400 մլն օգտատեր, իսկ 14թ.-ի դեկտեմբերի դրությամբ՝ 300 մլն։

Հիշեցնենք նաև, որ 2014թ.-ին Facebook-ը 1 մլրդ դոլարով ձեռք բերեց Instagram-ը։ Այդ պահի դրությամբ ֆոտո-սոցիալական ցանցն ուներ միայն 30 մլն օգտատեր։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Հոսթինգ ծառայությունը, որի միջոցով բաժանորդները կարող են ստանալ տեխնիկական հարթակ իրենց Ինտերնետ ռեսուրսի համար, որտեղ կարելի է տեղադրել թվային ֆայլեր՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց կայքը ներկայացնելու համար:

Share