Բաժին. Բիզնես

Apple-ը դարձել է կրելի սարքավորումների շուկայի առաջատար

Strategy Analytics ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին եռամսյակի արդյունքում Apple-ը դարձել է կրելի սարքավորումների շուկայի առաջատար։

2017թ.-ի առաջին եռամսյակում Apple-ը շուկա է հանել 3.5 մլն Apple Watch (+1.3 մլն), երկրորդ հորիզոնականում է Xiaomi-ն՝ 3.4 մլն (-0.4 մլն)։ Երրորդ տեղում 2016թ. առաջին եռամսյակի առաջատար Fitbit-ն է՝ 2.9 մլն (-1.6 մլն)։ Այլ ընկերություններ շուկա են հանել 12.2 մլն սարք՝ 2016թ. առաջին եռամսյակի համեմատ՝ +4.5 մլն։

Ինչ կայանում է մասնաբաժիններին, ապա Apple-ը զբաղեցնում է շուկայի 15.9% (+3.8), Xiaomi` 15.5% (-5.4), Fitbit` 13.2% (-11.5), այլ՝ 55.5% (+13.2):

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է դոմենային անվանման գրանցում ծառայությունը .AM և .ՀԱՅ տիրույթներում, այդ թվում նաև ոչ հրապարակային տարբերակով։ Ի դեպ, Ռոստելեկոմի Հոսթինգ ծառայության բաժանորդները (բացառությամբ Բրոնզ փաթեթի) կարող են բաժանորդագրվել դոմենային անվանման գրանցում .am կամ .հայ տիրույթում ծառայություններին՝ վճարելով ընդամենը 7500 դրամ տարեկան վճար գործող 10000 դրամի փոխարեն։

Share