Բաժին. Բիզնես

Beeline. զգուշացում՝ հետադարձ զանգ չկատարել +38765744399 համարին

Beeline Armenia-ն իր ֆեյսբուքյան էջի միջոցով բաժանորդներին հորդորել է հետադարձ զանգ չկատարել +38765744399 համարին։

«Հարգելի բաժանորդներ,

Մեր ընկերությունը տեղյակ է, որ մի շարք բաժանորդներ ստացել են զանգեր +38765744399 հեռախոսահամարից: Մեր կողմից կատարվել է ուսումնասիրություն և ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: Խնդրում ենք հետադարձ զանգ չկատարել տվյալ համարին՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար:

Մեկ անգամ ևս հորդորում ենք լինել ուշադիր անծանոթ միջազգային համարներին հետադարձ զանգ կատերելիս», – ասված է գրառման մեջ:

Share