Բաժին. Բիզնես

Ինչպես են տեխնոլոգիական հսկաները վաստակում իրենց միլիարդները

Առաջատար տեխնոլոգիական ընկերությունների (Apple, Alphabet (Google), Microsoft, Amazon, Facebook) 2016թ.-ի եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է 555 միլիարդ դոլար, իսկ շուկայական կապիտալիզացիան` 2.88 տրլն դոլար։

Apple. կապիտալիզացիա՝ 804 մլրդ դոլար, եկամուտ՝ 216 մլրդ, շահույթ՝ 46 միլիարդ։ Apple-ի եկամուտների 63%-ը ձևավորվում է iPhone-նների վաճառքից, iPad՝ 10%, Mac` 11%, ծառայություններ և այլ պրոդուկտներ՝ 16%։

Alphabet. կապիտալիզացիա՝ 651 մլրդ դոլար, եկամուտ՝ 90 մլրդ, շահույթ՝ 19 մլրդ։ Alphabet-ի եկամուտների 88% ձևավորվում է գովազդային հարթակների վաճառքից, 11%՝ Google Play և Pixel, 1%` այլ։

Microsoft. կապիտալիզացիա՝ 536 մլրդ դոլար, եկամուտ՝ 85 մլրդ, շահույթ՝ 17 մլրդ դոլար։ Microsoft-ի եկամուտների 28% ձևավորվում է Office-ի վաճառքից, 22%՝ Microsoft Server, Microsoft Azure, 11%` XBOX, 9%` Windows, 7%` գովազդ և Bing, 5%` Microsoft Surface, 18%՝ այլ։

Amazon. կապիտալիզացիա՝ 455 մլրդ, եկամուտ՝ 136 մլրդ, շահույթ՝ 2 մլրդ։ Amazon-ի եկամուտների 72%-ը ձևավորվում է ապրանքների վաճառքներից, 18%՝ Amazon Media, 9%` Amazon Web Services, այլ՝ 1%:

Facebook. կապիտալիզացիա՝ 434 մլրդ դոլար, եկամուտ՝ 28 մլրդ, շահույթ՝ 10 մլրդ։ Facebook-ի եկամուտների 97% ձևավորվում է գովազդի միջոցով, 3%՝ այլ։

Առաջատար հնգյակի եկամուտներն ըստ ոլորտների ձևավորվում են հետևյալ կերպ.

Սարքավորումներ՝ 36% կամ 197 մլրդ դոլար,

Առցանց առևտուր՝ 22% կամ 122.2 մլրդ դոլար

Գովազդ՝ 20% կամ 112.4 մլրդ դոլար

Ծրագրային ապահովում՝ 6% կամ 31.7 մլրդ դոլար

Ամպային ծառայություններ՝ 6% կամ 31.4 մլրդ դոլար

Այլ՝ 11% կամ 60.2 մլրդ դոլար

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share