Բաժին. Բիզնես

3 մլրդ դոլարով վաճառվել է աշխարհում ամենաթանկ հողամասը

Հոնկոնգում կայացած կառավարական աճուրդում վաճառվել Է աշխարհում ամենաթանկ հողամասը, գնորդը դրա դիմաց վճարել Է երեք միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին այս մասին հաղորդել Է South China Morning Post-ը:

Հոնկոնգի հենց կենտրոնում գտնվող հողամասը ձեռք Է բերել Henderson Land Development ընկերությունը, որը պատկանում Է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Լի Շաուկիին: Գնման իրավունքի համար պայքարում Էին եւս ութ ընկերությոններ, որոնց թվում եղել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչներ: 

Henderson Land Development-ը յուրաքանչյուր քառակուսի ֆուտ (0,09 քառակուսի մետր) հողի դիմաց վճարել Է 6460 դոլար: Հողի վերջնական արժեքը կազմել Է երեք միլիարդ դոլար, այն դեպքում, երբ փորձագետներն այն գնահատել Էին 2,8 միլիարդ դոլար:

Ներկայումս հողամասն զբաղեցնում Է հինգհարկանի ավտոկայանատեղ: Henderson Land Development-ը պլանավորում Է այն քանդել եւ մինչեւ 2022 թվականը գնված տարածքում կառուցել գրասենյակային շենք: 

Ռեկորդային գործարքն անդրադարձել Է շրջակա անշարժ գույքի գնի վրա՝ 11 տոկոսով ավելացնելով դրա արժեքը:

Share