Բաժին. Բիզնես

HP-ն ներկայացրել Է 160 TB հիշողությամբ համակարգիչ

Hewlett Packard ընկերությունը ներկայացրել Է 160 տերաբայթ ռեկորդային ծավալի հիշողությամբ համակարգչի նախատիպը: Ընկերությունում նշում են, որ խոսքը այն հիշողության մասին Է, որը համակցում Է օպերատիվ եւ մշտական հիշողության գծերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Համակարգիչն ստեղծվել Է մեծ տվյալներով աշխատելու համար եւ կարող Է միաժամանակ վերլուծել տեղեկատվություն, որի ծավալը համարժեք Է 160 մլն գրքի, պատմել են ընկերությունում:

Սարքը, որն ստացել Է The Machine («Մեքենա») անվանումը, օգտագործում Է գործառնական համակարգ՝ Linux-ի հիմքի վրա: Համակարգչի ստեղծողները հիմնական ուշադրությունը հատկացրել են նրա հիշողությանը, այլ ոչ թե պրոցեսորին, հայտարարել են ընկերությունում:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share