Բաժին. Բիզնես

Bizprotect.am կայքը կնպաստի Հայաստանում բիզնեսի խոչընդոտների վերհանմանը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիան (ԵԲԱ)` «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախաձեռնության ներքո համատեղ իրականացնում են «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը, որի շրջանակներում մեկնարկել է www.bizprotect.am կայքէջը՝ նպատակ ունենալով նպաստելու Հայաստանում բիզնեսի խոչընդոտների վերհանմանը, կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերմանը և այդ խնդիրների հետագա լուծմանը։

Վերջինս նորարարական վեբ գործիք է բիզնեսի գաղտնիությունն ապահովելու նպատակով տեղեկատվություն հավաքելու, համապատասխան վերլուծություններ իրականացանելու, բիզնես ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու, իրավիճակը գնահատելու և համապատասխան փոփոխություններ առաջարկելու համար։

Ձեր ակտիվ մասնակցությունը կնպաստի, որպեսզի խնդիրներն ավելի ճշգրիտ վերհանվեն, դասակարգվեն և արագ միջոցներ կիրառվեն՝ դրանց համակարգային լուծման նպատակով:

Հարցերի դեպքում՝ https://www.bizprotect.am/am/faq

——————–

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Share