Բաժին. Բիզնես

WannaCry կրիպտովիրուսի հասցրած վնասը գերազանցել Է 1 մլրդ դոլարը

Windows օպերացիոն համակարգով համակարգիչների վրա վերջերս իրականացված համատարած կիբեռգրոհը՝ WannaCry վիրուսի օգտագործմամբ, հանգեցրել Է վնասի, որի չափը գերազանցել Է 1 միլիարդ դոլարը: Այս մասին, հայտնել Է McClatchy լրատվական ծառայությունը՝ վկայակոչելով ամերիկացի փորձագետների:

Նրանց խոսքով՝ մայիսի 12-ին սկսված կիբեռգրոհի հետեւանքով մեկ շաբաթից պակաս ժամանակամիջոցում մինչեւ 300 հազար համակարգիչներ են վարակվել առնվազն 150 երկրներում: Ըստ որում ամերիկացի մասնագետները չեն բացառում ապագայում ցանցահենների կողմից համանման գործողությունները:

«WannaCry-ի հասցրած ենթադրյալ վնասն ընդամենն առաջին չորս օրվա ընթացքում գերազանցել Է 1 միլիարդ դոլարը՝ հաշվի առնելով խոշոր կազմակերպություններում արտադրության ընդգրկուն ընդհատումներն ամբողջ աշխարհում»,- նշել Է KnowBe4 ընկերության ղեկավար Սթյու Սյուվերմանը: Իր վերլուծության մեջ նա ներառել Է տվյալների կորուստը, արտադրողականության նվազումը, կազմակերպությունների, դատական փորձաքննությունների աշխատանքի ընդհատումները եւ այլ գործոններ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է դոմենային անվանման գրանցում ծառայությունը .AM և .ՀԱՅ տիրույթներում, այդ թվում նաև ոչ հրապարակային տարբերակով։ Ի դեպ, Ռոստելեկոմի Հոսթինգ ծառայության բաժանորդները (բացառությամբ Բրոնզ փաթեթի) կարող են բաժանորդագրվել դոմենային անվանման գրանցում .am կամ .հայ տիրույթում ծառայություններին՝ վճարելով ընդամենը 7500 դրամ տարեկան վճար գործող 10000 դրամի փոխարեն։

Share