Բաժին. Բիզնես

Vertu-ն 350,000 $ արժողությամբ հեռախոս է արտադրել

Լյուքս դասի հեռախոսների և սմարթֆոնների արտադրության առաջատար Vertu ընկերությունը հանրությանն է ներկայացրել Signature Cobra սահմանափակ հավաքածուն։ Հավաքածուն թողարկվել է ֆրանսիական Boucheron բրենդի հետ համատեղ։

Արտադրվել է 8 հեռախոս, որոնք պատված են 439 թանկարժեք քարով։ Հեռախոսի արժեքը 350,000 դոլար է։ Հեռախոսներն արտադրվել են Անգլիայում, սակայն դրանք հնարավոր է պատվիրել միայն Չինաստանում։ Signature Cobra-ն տեխնիկական բացառիկ տվյալներ չունի՝ QVGA էկրան՝ 240x320px, 2ԳԲ օպերատիվ և 16ԳԲ ներքին հիշողությունը։

Հիշեցնենք, որ Vertu-ն լյուքս դասի հեռախոսներ է արտադրում 2002թ.-ից։ 2015թ.-ի դրությամբ վաճառվել է 450,000 նման հեռախոս և սմարթֆոն։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share