Բաժին. Բիզնես

BrandZ 2017. Աշխարհի ամենաթանկ բրենդները

Kantar Millward Brown գործակալությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների ամենամյա BrandZ Top 100 վարկանիշը:

2017թ․-ի ցուցակի առաջին եռյակում փոփոխություններ չեն եղել։ Առաջատարը կրկին Google-ն է։ Google բրենդը գնահատվել է 245,581 մլրդ դոլար, 2016թ․-ի համեմատ այն աճել է 7%-ով։

Երկրորդ հորիզոնականում է Apple-ը, որի արժեքը 234,671 մլրդ դոլար է։ Անցյալ տարվա համեմատ բրենդի արժեքն աճել է 3%-ով։

Եռյակը եզրափակում է Microsoft-ը։ Բրենդի արժեքն անցյալ տարվա համեմատ աճել է 18%-ով և կազմել 143,222 մլրդ դոլար։

Չորրորդ տեղում է Amazon-ը, որի արժեքը 139,286 մլրդ դոլար է։ 2016թ․-ի համեմատ բրենդի արժեքն աճել է 41%-ով։ Amazon-ն իր դիրքը բարելավել է 3 հորիզոնականով

Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող Facebook-ի արժեքն աճել է 27%-ով և կազմել 129,800 մլրդ դոլար։

Վեցերորդ հորիզոնականում AT&T-ն է, բրենդի արժեքն անցյալ տարվա համեմատ աճել է 7%-ով և կազմել 115,112 մլրդ դոլար։ Աճի ցածր ցուցանիշի պատճառով AT&T-ն 2 հորիզոնականով նահանջել է։

Յոթերորդ տեղում Visa-ն է, որի արժեքն անցյալ տարվա համեմատ աճել է 10%-ով և կազմել 110,999 մլրդ դոլար։ 2016թ.-ի համեմատ Visa-ն նահանջել է մեկ հորիզոնականով։

Tencent-ն ութերորդն է։ Բրենդի արժեքն անցյալ տարվա համեմատ աճել է 27%-ով և կազմել 108,292 մլրդ դոլար: Tencent-ն իր դիրքը բարելավել է 3 հորիզոնականով։

IBM-ն իններորդն է՝ 102,088 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ արժեքն աճել է 18%-ով։ IBM-ի դիրքը 2016թ. համեմատ աճել է 1 հորիզոնականով։

Տասնյակը եզրափակում է McDonald’s-ը, որի արժեքն աճել է 10%-ով և կազմել 97,723 մլրդ դոլար։

Անցյալ տարվա համեմատ առաջատար 100 բրենդի ընդհանուր արժեքն աճել է 8%-ով և կազմել 3.6 տրիլիոն դոլար, իսկ 2005թ.-ի համանման ցուցանիշը գերազանցվել է 152%-ով։ Առաջին տասնյակում տեղ գտած 9 բրենդը ներկայացնում են ԱՄՆ, մեկը՝ Չինաստանուը։ Տասնյակում տեղ են զբաղեցրել 6 տեխնոլոգիական և հեռահաղորդակցության, մանրածախ առևտրի, վճարումների և արագ սննդի ոլորտները ներկայացնող մեկական բրենդ։ Առաջատար 100 բրենդի ցուցակում ամենամեծ ներկայացվածությունն ունեն հետևյալ ոլորտները՝ Բանկեր՝ 18, Տեխնոլոգիաներ՝ 16, Հեռահաղորդակցություն՝ 13։

Վերջին 12 ամսում ամենամեծ աճն է գրանցել Adidas-ը՝ +58%, երկրորդ տեղում է Alcohol-ը՝ +48% Երրորդ տեղում է Amazon-ը՝ +41%։ Ըստ ոլորտների ամենամեծ աճն արձանագրվել է առևտրի ոլորտում՝ +14%, Տեխնոլոգիաների ոլորտն աճել է 13%-ով, իսկ արագ սննդի ոլորտի աճը կազմել է 7%։

Ցուցակն ամբողջությամբ (PDF).

Share