Բաժին. Բիզնես

Քիմ Քարդաշյանը վերջին 12 ամսում վաստակել է 45.5 մլն դոլար

Ամերիկյան Ֆորբս ամսագիրը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաշատ վաստակող աստղերի (հայտնիների) ցուցակը։

2017թ.-ի ցուցակը գլխավորել է հիփ-հոփ երաժիշտ Փաֆ Դիդին, ով 2016թ.հունիսի 1-ից մինչև 2017թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում վաստակել է 130 մլն դոլար։ Երկրորդ հորիզոնականում է Բեյոնսեն, ով վաստակել է 105 մլն դոլար։ Եռյակը եզրափակում է «Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը, ով վաստակել է 95 մլն դոլար։

Տասնյակում տեղ են զբաղեցրել նաև հետևյալ հայտնիները.

4. Դրեյք – 94 մլն դոլար։ 5. Կրիշտիանու Ռոնալդու – 93 մլն դոլար։ 6. The Weekend – 92 մլն դոլար։ 7. Հովարդ Սթերն – 90 մլն դոլար։ 8. Coldplay – 88 մլն դոլար։ 93. Ջեյմս Փաթերսոն – 87 մլն դոլար։ Տասնյակը եզրափակում է հայտնի մարզիկ Լեբրոն Ջեյմսը՝ 86 մլն դոլար։

100 աստղից բաղկացած ցուցակում տեղ զբաղեցրած միակ հայը Քիմ Քարդաշանն է, ով 47-րդ հորիզոնականում է։ Քիմ Քարդաշյանը վաստակել է 45.5 մլն դոլար։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը գումարներ է վաստակում ոչ միայն շոու բիզնեսի, նորաձևության, օծանելիքների, խնամքի միաջոցների ոլորտներում ունեցած գործունեության կամ գովազդի միջոցով, Քարդաշյանը նաև ՏՏ ոլորտի մի շարք հաջողակ նախագծերի համահեղինակ է, որոնցից կարելի է նշել Kimoji հավաքածուները կամ Kim Kardashian: Hollywood խաղը։ ՏՏ ոլորտի նախագծերն էլ ապահովում են Քիմի վաստակած գումարների մեծ մասը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share