Բաժին. Բիզնես

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը բացեց 14-րդ ռեստորանը՝ Ավան համայնքում

Խուդյակով 175/1 հասցեում գտնվող մասնաճյուղը բացօթյա սրճարան է․ Կարասին հատուկ բոլոր դետալները պահպանված են այստեղ։ Ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները:

«Տարիներ շարունակ համայնքի բնակիչ` մեր բազմաթիվ հաճախորդները, դիմում էին իրենց համայնքում մասնճյուղ բացելու առաջարկով: Նման մեծ համայնքում մասնաճյուղ ունենալը շատ կարևոր է նաև մեզ համար: Մասնաճյուղը մի քանի անգամ կբարձրացնի համայնքում իրականացվող առաքման արագությունը, կստեղծի նոր աշխատատեղեր և, հուսով եմ, նաև սիրելի վայր կդառնա բնակիչների համար»,- նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ ևս գործում են ցանցի ստանդարտ ծառայությունները` արագ և համեղ առաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ, “Վերցրու քեզ հետ” և այլն:

———————-

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Առաջին կետը դարձավ ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին ևս 5 բիստրոներ Երևան քաղաքի տարբեր համայնքներում, 4 ռեստորան քաղաքի կենտրոնում, 1 drive thru ֆորմատի ռեստորան Լենինգրադյան 1/1 հասցեում, 1 ռեստորան ԵրևանՄոլ առևտրի և զվարճանքի կենտրոնում, 1 ռեստորան Նոր Նորք համայնքում և 1 ռեստորան Ծաղկաձոր քաղաքում: 2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 100 հազար հաճախորդի:

Share