Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը ներկայացրել է Եվրոպայի ամենահայտնի զբոսաշրջային Tourismo RHD ավտոբուսի նոր տարբերակը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Mercedes-Benz-ը ներկայացրել է Tourismo RHD զբոսաշրջային ավտոբուսի նոր մոդելը։

Tourismo RHD ավտոբուսի առաջին մոդելն արտադրության է դրվել 20 տարի առաջ։ Մինչ այժմ արտադրվել և վաճառվել է 26,000 ավտոբուս։ Միայն 2016թ.-ին արտադրվել է 2,000 ավտոբուս։ Պատկերացնելու համար նշենք, որ Tourismo RHD ավտոբուսները զբաղեցնում են Եվրոպայի զբոսաշրջային ավտոբուսների շուկայի 20%-ը և միջազգային ուղևորափոխադրումների շուկայի 40%-ը։ Ավտոբուսի նոր մոդելը նախկինների նորացված տարբերակը չէ, այն նոր նախագծված և ամբողջովին փոփոխված է։

Daimler AG ավտոբուսների արտադրության ղեկավար Հարտմուտ Շիկը նշել է, որ նոր ավտոբուսի նախագծման և արտադրության համար կոնցեռնը ներդրել է 400 մլն եվրո։

Արտադրության կդրվի ավտոբուսի 4 մոդել, որոնք կծածկեն փոխադրումների ամբողջ շուկան։ Ավտոբուսները կարտադրվել Mercedes-Benz-ի թուրքական գործարանում, որը գտնվում է Ստամբուլի մոտակայքում։

Ավտոբուսի տեխնիկական բնութագրի մասին խոսելիս Mercedes-Benz-ի ներկայացուցիչները նշում են, որ վառելիքի ծախսը կրճատված է 4.5%-ով, ինչը բերում է TCO (Total Cost of Ownership) անչափ կարևոր գործակցի զգալի նվազման։

Mercedes-Benz Tourismo RHD-ն իր դասի ամենաանվտանգ ավտոբուսն է։ Ավտոբուսի վրա տեղադրված են անվտանգության մի շարք համակարգեր՝ Emergency Brake Assist, Stop Assist և Attention Assist։

Վերջում նշենք, որ ավտոբուսն իրականացված է տեխնոլոգիաների վերջին ձեռբերումներով (Մուլտիմեդիա համակարգ, մոնիտորներ և այլն), ինչը Tourismo RHD-ով ուղևորությունները դարձնում են առավել հարմարավետ։

Share