Բաժին. Բիզնես

Apple I համակարգիչը վաճառվել է 355,000 դոլարով

1976-ի թողարկման Apple I համակարգիչների գործող օրինակների թիվը 6 է։ Այդ համակարգիչներից մեկն օրերս վաճառվել է Christie’s հայտնի աճուրդի տան միջոցով։ Apple I-ի մոդելը վաճառվել է 355,000 ԱՄՆ դոլարով, սակայն պետք է նշենք, որ սա ամենևին էլ ռեկորդային թիվ չէ։ 2013թ.-ին նման համակարգիչ վաճառվել էր 671,400 ԱՄՆ դոլարով, իսկ 2014թ.-ին ևս մեկ համակարգիչ կվաճառվի 905,000 դոլարով։

Հիշեցնենք, որ 1976թ.-ին Apple I-ը վաճառվում էր 666 դոլարով ($ 2,700 ներկայիս թվերով)։ Համակարգչի գնորդները ստանում էին միայն էլեկտրոնային միջուկը։ Գնորդները համակարգչի տուփը, ստեղնաշարը, էկրանը և սնուցման բլոկը պետք է գնեին առաձին։

Արտադրվել է Apple I 200 օրինակ, որոնցից մեր օրերն են հասել միայն 63 օրինակ, որոնցից միայն աշխատում է 6 համակարգիչ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունն՝ իր նոր MaxPlus առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում Ռոստելեկոմի բաժանորդներին, ի լրումն իրենց սակագնային փաթեթի հիմնական պայմանների, ստանալ հավելյալ ծառայություններ աննախադեպ մատչելի պայմաններով։ MaxPlus առաջարկի շրջանակներում բաժանորդները կստանան 5000 դրամ/ամիս արժողությամբ բովանդակությունն ընդամենը 500 դրամ ամսավճարով․ – 2.5 անգամ ավելի արագ Ինտերնետ: – Մինչև 30 հավելյալ հեռուստաալիք: – Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան ենթաբաժնից անսահմանափակ քանակությամբ սերիալներ դիտելու հնարավորություն։

Share