Բաժին. Բիզնես

Beeline-ը Հայաստանի բոլոր մարզերում արդիականացնում է բջջային ցանցը

Beeline-ը մեկնարկում է ՀՀ մարզերում բջջային ցանցի արդիականացման և սարքավորումների փոխարինման լայնածավալ ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ընդլայնել բջջային կապի տեխնիկական հնարավորությունները՝ առաջարկելով հաճախորդներին էլ ավելի բարձր որակի ձայնային ծառայություններ և բջջային ինտերնետ երկրի ողջ տարածքում:

Արդիականացումը կիրականացվի մի քանի փուլով և կավարտվի առաջիկա երեք ամսվա ընթացքում։  Աշխատանքներն այնպես են կազմակերպվել, որպեսզի նվազագույնի հասցրվի տեխնիկական դժվարությունների առաջացումը: Առանձին ցանցային հատվածներում ցանցի անջատման դեպքում տրաֆիկն օպերատիվ կերպով կփոխանցվի դեպի աշխատող համակարգեր:

Beeline-ի հաճախորդները ցանցի արդիականացման արդյունքում կստանան ավելի բարձր որակի ձայնային ծառայություններ, կավելանա նաև բջջային ինտերնետի արագությունը:

«Մենք արդեն անցկացրել ենք նմանատիպ արդիականացում Երևանում և շատ գոհ ենք արդյունքներից։ Ծածկույթի որակն ու տեխնիկական հնարավորությունները զգալիորեն բարելավվել են, և մենք շտապում ենք անել նույնը մարզերում։ Ենթակառուցվածքներում արված ներդրումները որակի գրավական են և մեր պարզ ու հարմար ծառայությունների հիմքն են», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:       

Beeline-ն լրացուցիչ կտեղեկացնի իր հաճախորդներին տեխնիկական աշխատանքների ընթացքի մասին: Նախապես շնորհակալություն ենք հայտնում հարցին ըմբռնումով մոտենալու համար:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share