Բաժին. Բիզնես

Beeline. ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում որևէ փոփոխություն չի կատարվել

Beeline-ը տեղեկացնում է, որ կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում ընկերության կողմից որևէ փոփոխություն չի կատարվել։

Ընկերությունը նաև հանդես չի եկել որևէ առաջարկով՝  հաղորդագրությունների ուղարկման ձևի, վճարի կամ միջնորդավճարի չափի հետ կապված փոփոխություն կատարելու։

Beeline-ը՝ ցանկացած այլ օպերատորների պես, միայն տրամադրում է տեխնիկական հնարավորություններ, որպեսզի բաժանորդները կարողանան հեռախոսի միջոցով հեշտությամբ վճարել կայանատեղի համար։

Share