Բաժին. Բիզնես

Վահան Մարտիրոսյան. ԵԱՏՄ տարածքում ռոումինգ ծառայությունները հնարավոր է չեղարկվեն

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոումինգ ծառայությունների սակագների չեղարկման մասին առայժմ խոսք չի գնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ բանակցություններ են տարվում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոումինգ ծառայությունների սակագների իջեցման վերաբերյալ։

«Բանակցություններից հետո առաջին օրինակը ՎիվաՍել-ՄՏՍ-ն էր, որ ռոումինգի սակագներն իջեցրեց մինչև 25 դրամ։ Ընդհանրապես, ռոումինգը բացառելու մասին մեր երկու երկրների միջև դեռ խոսք չի գնացել։ Ժամանակի ընթացքւմ ԵԱՏՄ տարածքում հնարավոր է լինի, բայց այդ ամենը ժամանակ է պահանջում՝ մեկ օրվա խնդիր չի»,- ասաց նախարարը։

Նրա պնդմամբ՝ այժմ խոսքը գնում է երկկողմ բանակցությունների մասին՝ Հայաստան-Ռուսաստան։

Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանության էր արժանացրել Ռուսաստանի և Բելառուսի միջև ռոումինգ ծառայությունների չեղարկման օրենքի նախագիծը։

Գերագույն պետական խորհրդի միութենական պետության հանդիպման ժամանակ այդպիսի առաջարկով է հանդես եկել Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

Share