Բաժին. Բիզնես

Վիվասել-ՄՏՍ. Ռոումինգի ցածր սակագներ՝ Եվրոպայի մի շարք երկրներում, Եգիպտոսում, Իսրայելում և Ավստրալիայում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2017թ. սեպտեմբերի 30-ը Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ալբանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Հունգարիայում, Մալթայում *, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Չեխիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում ** և Ֆրանսիայում, ինչպես նաև՝ Ավստրալիայում, Եգիպտոսում և Իսրայելում ռոումինգում մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար սակագինը կազմում է 55 դրամ/րոպե:

Բացի այդ, հնարավոր է օգտվել ելքային SMS ծառայությունից՝ 35 դրամով 1 SMS-ի համար, և ինտերնետ ծառայությունից ՝ ընդամենը 25 դրամ 1 ՄԲ-ի համար ***:

Առաջարկի շրջանակում SMS-ի և ինտերնետի համար սակագները գործում են հետևյալ երկրներում՝ նշված օպերատորների ցանցերում:

Երկիր / Օպերատոր

Ալբանիա՝ Vodafone

Ավստրալիա՝ Vodafone

Գերմանիա՝ Vodafone

Եգիպտոս՝ Mobinil, Vodafone, Misr

Իռլանդիա՝ Vodafone

Իսպանիա՝ Vodafone

Իսրայել՝ Hot Mobile, Pelephone

Իտալիա՝ Vodafone, Ti

Հունաստան՝ Vodafone, Wind

Հունգարիա՝ Vodafone

Մալթա՝ Vodafone

Մեծ Բրիտանիա՝ Vodafone

Նիդեռլանդներ՝ Vodafone

Չեխիա՝ Vodafone

Պորտուգալիա՝ Vodafone, Meo

Ռումինիա՝ Vodafone

Ֆրանսիա՝ SFR

«Հասանելի և հարմարավետ ծառայություններ ապահովելը, անկախ բաժանորդի գտնվելու վայրից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Հատկապես ամառային արձակուրդների հաճելի շրջանում մենք ջանք չենք խնայում՝ արտերկիր մեկնած մեր բաժանորդներին ռոումինգի անխափան ու մատչելի ծառայություններ տրամադրելու համար՝ ընտանիքի և ընկերների հետ շփվելու հնարավորություն ընձեռելու նպատակով», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել օպերատորի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ընկերության նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/MTSArmenia/

* – Մալթայում «Զանգ Հայաստան» ծառայությունը գործում է միայն «Go Mobile» օպերատորի ցանցում:
** – Մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության շրջանակներում առաջարկվող սակագինը գործում է միայն «Vodafone Ուկրաինա» օպերատորի ցանցում:
*** – Ծովային նավերում ռոումինգում գտնվելու դեպքում գործում է 65 դրամ/10 ԿԲ սակագինը:

—————————

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share