Բաժին. Բիզնես

Պարտքերի պատճառով փակվում է Vertu-ի բրիտանական գործարանը

Լյուքս դասի բջջային հեռախոսներ և սմարթֆոններ արտադրող Vertu ընկերության նոր սեփականատերը սնանկության մասին դիմում է ներկայացրել։ Vertu-ի սեփականատեր թուրք գործարար Մուրատ Հաքան Ուզանին այդպես էլ չի հաջողվել վերակազմավորել ընկերության պարտքերը և հետաձգել դրանց վճարումը։

Vertu-ի սնանկությունը կբերի Մեծ Բրիտանիայի Հեմփշիր քաղաքում գտնվող գործարանի փակմանը, ինչի պատճառով 200 բարձր որակավորում ունեցող աշխատակից կդառնա գործազուրկ։ Խոսքը գնում է ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի մասնագետների կամ ինժեներների, այլ նաև թանկարժեք մետաղների, քարերի և կաշվի հետ աշխատող մասնագետների մասին։

Վերջին տարիներին Vertu-ն փոխել է 3 սեփականատեր, իսկ ընկերության պարտքերի ծավալը հասել է 128 մլն ֆունտի։ Vertu-ի թուրք սեփականատերը փորձում էր ընկերությանը նոր շունչ հաղորդել չինական TCL Communication (Alcatel-ի և BlackBerry-ի սեփականատեր) ընկերության մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Vertu-ն հիմնադրվել է 1998թ.-ին՝ ֆիննական Nokia-յի կողմից։ 2012թ.-ին ընկերությունը վաճառվել է շվեդական EQT VI ընկերությանը, ևս երեք տարի անց այն գնել է չինական Godin Holdings ընկերությունը, իսկ 2016թ.-ի մարտին Vertu-ի սեփականատեր է դարձել թուրք Մուրատ Հաքան Ուզանը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունն՝ իր նոր MaxPlus առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում Ռոստելեկոմի բաժանորդներին, ի լրումն իրենց սակագնային փաթեթի հիմնական պայմանների, ստանալ հավելյալ ծառայություններ աննախադեպ մատչելի պայմաններով։ MaxPlus առաջարկի շրջանակներում բաժանորդները կստանան 5000 դրամ/ամիս արժողությամբ բովանդակությունն ընդամենը 500 դրամ ամսավճարով․ – 2.5 անգամ ավելի արագ Ինտերնետ: – Մինչև 30 հավելյալ հեռուստաալիք: – Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան ենթաբաժնից անսահմանափակ քանակությամբ սերիալներ դիտելու հնարավորություն։

Share