Բաժին. Բիզնես

Beeline. «Զվարթնոց» օդանավակայանում կբացվի նոր Վաճառքի և սպասարկման գրասենյակ

Օգոստոսի 15-ից Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կգործի Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակ: 

Գրասենյակը գործելու է օդանավակայանի ժամանման սրահում՝ այն հատվածում, որտեղ ժամանող ուղեվորները ստանում են իրենց ուղեբեռը: Այն գործելու է շուրջօրյա և առանց ընդմիջումների: Օդանավակայանի նոր Վաճառքի և սպասարկման գրասենյակում հնարավոր կլինի ձեռք բերել հեռախոսահամար և լիցքավորել գործող համարի հաշիվը:

«Յուրաքանչյուր գրասենյակի բացումը մեզ ավելի ու ավելի է մոտեցնում մեր բաժանորդներին: Իսկ այս գրասենյակի նպատակն է, որ մեր սպասարկումը, պարզ և հարմար ծառայությունները հասանելի լինեն մարդկանց Հայաստան մուտք գործելու առաջին իսկ րոպեներից: Մեր ցանկությունն է, որպեսզի մեր բաժանորդները և մեր երկիր այցելող հյուրերը մշտապես կարողանան կապի մեջ մնալ իրենց դիմավորողների և, իհարկե, հարազատների հետ», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 76 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

——————-

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share