Բաժին. Բիզնես

Samsung-ի ղեկավարը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Սեուլի կենտրոնական շրջանի դատարանը կաշառակերության, հափշտակության և կեղծ ցուցմունքերի համար մեղավոր է ճանաչել Samsung Electronics կորպորացիայի փոխնախագահ, Samsung Group-ի փաստացի ղեկավար Լի-Ջե-Յոնին։ Լի-Ջե-Յոնը նաև մեղավոր է ճանաչվել 7.2 մլրդ վոն (6.4 մլն ԱՄՆ դոլար) կաշառք տալու համար։

Հիշեցնենք, որ Լի-Ջե-Յոնը ներքաշվել էր կոռուպցիոն սկանդալում, որտեղ նաև նշվում էր Հարավային Կորեայի արդեն նախկին նախագահ Պարկ-Գուն-Հեն։

Դատարանը Լի-Ջե-Յոնին դատապարտել է 5 տարվա ազատազրկման, մինչդեռ դատախազը պահանջում էր 12 տարի։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը զգուշացնում է` oգոստոսը լինելու է ՖԻԼՄԱՇԱՏ ամիս: Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 1-ից մինչ 31-ը ներառյալ յուրաքանչյուր օր Ռոստելեկոմի ֆիլմասեր բաժանորդները կարող են դիտել այդ ՕՐՎԱ ՖԻԼՄԸ՝ ընդամենը 1 դրամով ( ակտիվացման պահից սկսած 48 ժամ դիտման հնարավորությամբ)։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Յուրաքանչյուր օրվա ֆիլմին հնարավոր կլինի 1 դրամով բաժանորդագրվել տվյալ օրվա ժ․ 10։00-ից մինչ հաջորդ օրվա ժ․ 10։00։

Ֆիլմացանկ` https://u.b24.am/2vw0D87

Share